Ամբողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ներկա պահին կազմում է 3,747,301 մարդ՝ հայտնում է Worldometers կայքը: Այն տարածված է աշխարհի 212 երկրում։
Ըստ պարբերաբար թարմացվող տվյալների՝ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհով մեկ մահացել է 258,962 մարդ, ապաքինվել՝ 1,250,602-ը: Ակտիվ վարակակիր են 2,237,737-ը, որի 2 տոկոսը ծայրահեղ ծանր վիճակում են:
Մեծ թվով վարակակիր ունեցող երկրներն են Միացյալ Նահանգները (1,238,040), Իսպանիան (250,561), Իտալիան (213,013), Մեծ Բրիտանիան (194,990), Ֆրանսիան (170,551, Գերմանիան (167,007), Ռուսաստանը (165,929), Թուրքիան (129,491), Բրազիլիան (115,953):
Մահացության ցուցանիշով առաջատար երկրներից են դարձյալ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:
Այսօր ամենաշատ դեպքերը դեռևս արձանագրվել են Ռուսաստանում՝ 10,000-ից ավելի նոր դեպք։ Վարակի հայրենիք Չինաստանում գրանցվել է ընդամենը 2 նոր դեպք։ Չինաստանում վարակի ակտիվ դեպքերի թիվն ընդամենը 395 է։