Գերմանիայի Ռոբերտ Կոխ ինստիտուտի ղեկավար Լոթար Ուիլլերը կանխատեսել է կորոնավիրուսի երկրորդ և երրորդ ալիքները:
Փորձագետի խոսքով՝ վարակը կտարածվի այնքան ժամանակ, քանի դեռ չի հիվանդացել բնակչության 60-70 տոկոսը:
«Մենք գրեթե համոզված ենք, որ կլինի վարակի երկրորդ ալիք»,- ասել է Ուիլլերը և ավելացրել, որ որոշ գիտնականներ հնարավոր են համարում նաև կորոնավիրուսի երրորդ ալիքը:
Ուիլլերը նշել է, որ սոցիալական հեռավորությունը կդառնա առօրյա կյանքի անբաժանելի մասը: Գիտնականը նաև բարձր է գնահատել Գերմանիայի առողջապահության համակարգի աշխատանքը: Ըստ Ուիլլերի՝ այն լավ է պատրաստված դիմակայելու նոր բռնկումներին, իշխանությունները ծրագրում են ավելացնել կորոնավիրուսի թեստերի անցկացումը: