«Արսենալն» ու «Ռոման» շարունակում են բանակցությունները Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի կապակցությամբ, սակայն դեռևս չեն կարողանում համաձայնության գալ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի շուրջ։
Ըստ վերջին լուրերի՝ անգլիացիները 10 մլն ֆունտ են ակնկալում ստանալ կիսապաշտպանի վաճառքից, սակայն դա իտալացիների համար կրկին մեծ գումար է։
Corriere dello Sport-ի փոխանցմամբ էլ՝ Մխիթարյանը դիմել է «Արսենալին»՝ խնդրելով վաճառել իր տրանսֆերը։
«Իմ ժամանակը Լոնդոնում ավարտվել է։ Ես հույս ունեմ, որ դուք կկարողանաք համաձայնության հասնել «Ռոմայի» հետ, քանի որ ես ցանկանում եմ մնալ»,- Corriere dello Sport-ի պնդմամբ՝ ասել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ «Գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել էր, որ ապագայում ևս ցանկանում է տեսնել Մխիթարյանին «Ռոմայում»։ Մխիթարյանը նույնպես չի ուզում հեռանալ։