Մեծ Բրիտանիայի վիճակագրության ազգային բյուրոյի (ONS) տվյալների համաձայն՝ երկրում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 32 հազարը: Այս վիճակագրությունը ներառում է մահվան դեպքերը ոչ միայն հիվանդանոցներում, այլև այդ կասկածանքով մահվան դեպքերը տանը, ծերանոցներում և հյուրանոցներում:
Բրիտանական Daily Telegraph թերթը, հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին, գրում է, որ խիստ սահմանափակող միջոցառումների կիրառումից առաջ երկիր է մուտք գործել կորոնավիրուսով վարակված առնվազն 20 հազար մարդ, և դրանցից միայն 300-ն է կարանտինացվել:
Հիվանդանոցների բուժանձնակազմի ասոցիացիայի արհմիության նախագահը կոչ է արել հասարակական հետաքննություն անցկացնել, որի ժամանակ կառավարությունը պետք է բացատրի, թե ինչու է Եվրոպայում ամենաբարձր մահացությունը գրանցվել Մեծ Բրիտանիայում: