Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող՝ հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները, տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը։
«Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են:
Նշենք, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։
Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը»,- տեղեկացնում և կոչ է անում ոստիկանությունը ոստիկանությունը։