Իշխող քաղաքական ուժը կուսակցության վարչությունում և խմբակցությունում պարբերաբար քննարկում են ներքին կարգապահական հարցեր՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ պատգամավորներ Վարդան Աթաբեկյանն ու Աննա Կարապետյանը հնարավոր է՝ վայր դնեն մանդատը՝ ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
Լիլիթ Մակունցը նշել է՝ հավելյալ տեղեկություն չի կարող հաղորդել, քանի որ այն առնչվում է ներքին հարցերի: Ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետին, քաղաքական ուժը քննարկումներ է անցկացնում, վերջնական որոշում չկա: