76 տարեկանում կյանքից հեռացել է «Ռեալի» նախկին փոխնախագահ Ամադոր Սուարեսը: Նա մահացել է կորոնավիրուսի հետևանքով։ Այս մասին հայտնում է Marca-ն:
Նշվում է, որ Սուարեսը հիվանդությամբ տառապում էր 40 օր շարունակ։ Մադրիդի «Ռեալը», ակումբի նախագահն ու տնօրենների խորհուրդն իրենց ցավակցություններն են հայտնել Ամադոր Սուարեսի մահվան կապակցությամբ։
Սուարեսը «Ռեալի» տնօրենի պաշտոնն զբաղեցրել է 2006 թվականին, իսկ 2007-ին դարձել ակումբի փոխնախագահ։ 2009-ին հեռացել է զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտին կորոնավիրուսից մահացել էր նաև մադրիդյան ակումբի նախկին նախագահ Լորենսո Սանսը, ով այդ պաշտոնն զբաղեցրել էր 1995-2000 թվականներին։ Նա ևս 76 տարեկան էր։