Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մայիսի 30-ին և 31-ին նախատեսվում է անցկացնել Խորվաթիայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումները։ Հունիսի 6-ին նախատեսվում է վերսկսել առաջնությունը։
Հանդիպումներն անցկացվելու են առանց հանդիսականների։ Հաղորդվում է, որ երիտասարդական լիգաները չեն վերսկսվելու։
Հիշեցնենք, որ Խորվաթիայի առաջնությունը դադարեցվել էր մարտի կեսերին՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։