Լեհաստանի իշխող «Օրենք և արդարություն» կուսակցությունը առաջարկել է մայիսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններն անցկացնել փոստային քվեարկությամբ: Սենատը, որտեղ ընդդիմությունը մեծամասնություն է կազմում, դեմ է և առաջարկում է հետաձգել ընտրությունները: Մտավախություն կա, որ փոստային բաժանմունքը չի կարողանա քվեաթերթիկները ժամանակին հանձնել բոլոր 30 միլիոն ընտրողներին: Սեյմը, սակայն, որտեղ մեծամասնություն են իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության ներկայացուցիչները, համարում է, որ հնարավոր է՝ հաղթահարեն խորհրդարանի վերին պալատի վետոն: Քվեարկությունը Սեյմում սպասվում է առաջիկա օրերին: