Ըստ BBC-ի արաբական ծառայության հետաքննության՝ իրանական Mahan Air ավիաընկերությունը նպաստել է Covid-19-ի տարածմանը՝ շարունակելով թռիչքները Մերձավոր Արևելքում: Մինչդեռ կորոնավիրուսի բռնկումից հետո մի շարք երկրներ արգելել էին Իրանի հետ օդային հաղորդակցությունը: Նույն արգելքը գործում էր նաև Իրանում, որը փետրվարի վերջին դարձավ համաճարակի օջախը տարածաշրջանում: Սակայն ընկերության թռիչքների վերաբերյալ տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ հունվարից մինչև մարտի վերջն ընկած ժամանակահատվածում Mahan Air-ը հարյուրավոր թռիչքներ է իրականացրել Իրան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություններ և Սիրիա:
Լրագրողները պարզել են, որ այդ չվերթների անձնակազմերին, որոնք ահազանգել են վարակվելու հավանականության մասին, պարտադրել են լռել՝ սպառնալով քրեական հետապնդումով: