ԱՄՆ իշխանությունները մտադիր են հրապարակել կորոնավիրուսի ծագման հետաքննության արդյունքները: Նման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը: Փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք այդ մասին կտեղեկացնենք առաջիկայում»,- ասել է Թրամփը, որը նախորդ շաբաթ հայտարարել էր, թե վստահ է կորոնավիրուսի արհեստական ծագմամբ և որ ԱՄՆ-ն դիտարկում է ՔՈՎԻԴ-19-ի՝ Ուհանի լաբորատորիայում ստեղծման տարբերակը:
Թրամփը նշել էր, որ եթե իրենց դիտարկումները հաստատվեն, Պեկինը խիստ պատասխանատվության կենթարկվի: Չինական կողմը հայտարարել էր, որ համավարակի տարածման սկզբից մինչ այժմ բաց և պատասխանատվությամբ են վերաբերվել այդ հարցին:
Համաշխարհային առողջապահության նախարարությունը Պենտագոնի հայտարարությունը որակել էր կեղծիք, քանի որ վերջիններս որևէ ապացույց չէին ներկայացրել: