Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը տեղի կունենա մայիսի 22-ից ոչ շուտ՝ հայտնում է Daily Mail-ը:
Բունդեսլիգայի վերսկսման վերաբերյալ որոշումը կկայացվի մոտ ժամանակներս՝ Գերմանիայի կառավարության նիստում, որը կգլխավորի կանցլեր Անգելա Մերկելը:
Ապրիլի վերջին Բունդեսլիգայի ղեկավարությունը հայտարարեց, որ համաճարակի պատճառով ընդհատված առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի սկզբին: Խաղերը պետք է անցկացվեին առանց հանդիսականների: