Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության ՀՓՄ հրշեջ-փրկարարների կողմից մայրաքաղաքում շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները:
Այսօր ախտահանման աշխատանքներ են իրականացվել Թումանյան, Նելսոն Ստեփանյան, Գարեգին Նժդեհ, Վազգեն Սարգսյան փողոցների բանուկ հատվածներում և Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում: