ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով նախօրեին Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ Հարավարևմտյան թաղամասում 40-ամյա տղամարդը երկու երեխայի՝ 8-ամյա որդու և 5-ամյա դստեր հետ նետվել էր 9-րդ հարկից։
Աննա Հակոբյանը նշել է, որ ուսումնասիրել է դեպքը: Նա խոսել է դեպքի շուրջ հանրային ընկալման, հնչող կարծիքների, գնահատականների և «հրապարակվող դատավճիռների» մասին:
«Առաջին հարցը, որ առաջանում էր յուրաքանչյուրի մոտ, այն է, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ հանդիսանալ: Վարկածները մի քանիսն էին. Օրինակ, որ տղամարդը գտնվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, երկրորդը՝ եղել է թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ, երրորդը՝ կնոջ հետ ունեցել է սրված հարաբերություններ, խնդիր է եղել երեխաներին իրար մեջ կիսելու, չորրորդը՝ ինչ-որ փաստ լսելու աֆեկտի տակ է նման քայլի դիմել»
Աննա Հակոբյանը նշել է, որ լսել եմ բոլոր հարցազրույցները, կարծիքները, առանձնացրել է պատասխաններ, որոնք հավաքական իմաստով՝ հերքում են վերը նշված բոլոր վարկածները:
«40 տարեկան սթափ մարդը մոտեցել է անկողնում արջուկը գրկած քնած իր 8-ամյա տղային, գրկել է, հանել է անկողնուց, մոտեցրել է պատուհանին ու բացել, նետել ցած։ Պատկերացնենք այն վայրկյանները, որ նա քայլել է այդ կերպ ննջարան, գրկել իր 5-ամյա աղջան և մոտեցրել․․․
Ուզում եմ պատկերացնենք այն դժոխքը, որի միջով այդ անձն անցել է, որովետև չի գտել իր կյանքում որև այլ լուծում։ Ես ուզում եմ փորձենք մտնել այդ մարդկանց դրության մեջ, հարցնենք՝ արդյո՞ք մենք ունենք պատասխանատվության բաժին, մեղավորություն, արդյո՞ք մենք չենք սպանել այս տղամարդուն և իր երկու մանկահասակ երեխաներին»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում: