ԱՄՆ-ի և Իրանի միջև կարող է բանտարկյալների փոխանակություն լինել: Վաշինգտոնը պատրաստ է երկրից արտաքսել իրանցի գիտնական Սիրուս Ասգարիին, որը վարակվել է կորոնավիրուսով, գտնվում է ԱՄՆ ներգաղթի մարմինների բժշկական հսկողության ներքո և սպասում է երկրից հեռանալու թույլտվությանը:
Իրանցի երեք պաշտոնյա հայտնել է, որ բանտարկյալների փոխանակման հարցը մշակման փուլում է: Իրանական կողմից փոխանակման հավանական թեկնածուն ամերիկացի Մայքլ Ուայթն է, որը ձերբակալվել էր Իրանում 2018 թվականին: Նա մեղադրվել է Իրանի ղեկավարությանը վիրավորելու և ինտերնետում մասնավոր լուսանկար տեղադրելու համար ու դատապարտվել 13 տարվա ազատազրկման: