ԱՄՆ վարչակազմը մտադիր է Լուսնի վրա ռեսուրսների արդյունահանման վերաբերյալ միջազգային համաձայնագրի նախագիծ սկսել, որին կմիանան գործընկեր մի շարք պետություններ, բայց ոչ Ռուսաստանը:
Պայմանագիրը պետք է կոչվի Artemis Accords՝ ի պատիվ ամերիկյան Artemis լուսնային ծրագրի: Այն նախատեսում է Լուսնի վրա ապագա բազաների շուրջ անվտանգության գոտիներ ստեղծել՝ անմիջական հարևանությամբ գործող մրցակցող երկրների կամ ընկերությունների միջամտությունը կանխելու համար, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Այն նաև կներկայացնի միջազգային օրենսդրությամբ սահմանված կանոններ, որոնք թույլ կտան Լուսնի վրա աշխատող հանքարդյունաբերական ընկերություններին՝ սեփականության իրավունք ունենալ այդ ռեսուրսների նկատմամբ:
Նախագիծը դեռ չի ներկայացվել ԱՄՆ դաշնակիցներին, բայց մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում Վաշինգտոնը նախատեսում է պաշտոնապես սկսել բանակցությունները Կանադայի, Ճապոնիայի և ԵՄ-ի, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Նախնական փուլում Ռուսաստանը չի լինելու գործընկերների շարքում: Պատճառը Պենտագոնի դիրքորոշումն է, ըստ որի՝ կառույցը, իբր, մտահոգված է ռուսական արբանյակների սպառնալից զորավարժություններով: