ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում, մեկնարկել է դասընթացների կազմակերպման և անցկացման դրամաշնորհային մրցույթներ հետևյալ ուղղություններով՝
- Node.JS,
- React.JS,
- Android,
- iOS,
- Net/ C#,
- Java/Spring,
- Phyton,
- Quality Engineering,
- Web (HTML/CSS),
- UI/UX,
- Machine Learning,
- CyberSecurity,
- Product Management,
- Project Management,
- Technical Recruitment,
- Digital Marketing / SEO, SMM
տեխնոլոգիական մասնագիտություններով։
Դասընթացների կազմակերպման մրցույթներին կարող են մասնակցել բարձր տեխնոլոգիական ոլորտի դասընթացներ կազմակերպող այն ընկերությունները, կազմակերպությունները, կենտրոնները, տեխնոպարկերը, ոլորտային ուսումնական հաստատությունները, որոնք ունեն մրցույթի պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր:
Դասընթացներն անցկացվելու են հեռավար (օնլայն) տարբերակով, իրական ժամանակում՝ բոլոր ուսանողների (շահառուների) միաժամանակ մասնակցությամբ, այնպիսի հեռավար գործիքակազմի միջոցով, որը հնարավորություն կտա ապահովելու ուսանողների ակտիվ ներգրավվածությունը դասընթացին։
Դասընթացների կազմակերպման մրցույթների գնահատումը կանցկացվի մասնագիտացված մրցութային հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված կլինեն ՀՀ ԲՏԱՆ, ՀՀ ԿԳՄՍ, միջազգային կառույցների, լոկալ ոլորտային միությունների և ՏՏ ոլորտի գործող ընկերությունների ներկայացուցիչներ:
Հայտարարվող դրամաշնորհային մրցույթներից յուրաքանչյուրի վերաբերյալ մանրամասները տեղադրված են նախարարության պաշտոնական կայքում՝ https://hti.am/main.php?lang=1&page_id=737, մի մասը կհայտարարվեն առաջիկա օրերին:
Ծրագրի նպատակն է ԲՈՒՀ-երի, կրթական կենտրոնների և տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների հետ իրականացնել համատեղ թիրախային վերապատրաստման դասընթացներ Երևանի և մարզերի ավելի քան 3000 քաղաքացիների համար։ Այն հնարավորություն կտա ձեռք բերելու նոր մասնագիտություն, կխթանի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում այլ ոլորտներից պարապուրդում հայտնված մարդկանց անցումը տեխնոլոգիական ոլորտ, մասնագետների որակավորման բարձրացմանն ու գիտելիքների խորացմանը։