Խորհրդարանն այսօրվա նիստը մեկնարկեց երեկ քննարկած օրինագծերի քվեարկությամբ:
Կառավարության ներկայացրած՝ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 109 կողմ ձայներով։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 116 կողմ ձայներով։
Կառավարության ներկայացրած «Նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ նույնպես ընդունվեց 116 կողմ ձայներով։
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն։ 117 պատգամավոր էր կողմ արտահայտվել նախագծին։
«Շաքարախտով հիվանդացության աճի մ պայքարում ԱՊՀ մասնակից երկրների համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 117 կողմ ձայներով։
Խորհրդարանը քվեարկեց պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի, Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի, Սոնա Ղազարյանի ներկայացրած՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
Նախագիծն ընդունվեց 117 կողմ և 2 ձեռնպահ ձայներով։
Հիշեցնենք, որ նախագիծը կարգավորումներ է սահմանում ՏԻՄ-երին նվիրատվություն կամ նվիրաբերություն կատարելու կարգի մեջ:
Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ «Օտարերկրացիների մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 118 կողմ ձայներով։
«ՀՀ ցամաքային ուղևորափոխադրման կազմակերպման գործընթացը և 2016-19 թթ. ոլորտը համակարգող, սպասարկող և վերահսկող լիազորող մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց 120 կողմ ձայներով։
«Կերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 120 կողմ ձայներով։
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց 118 կողմ ձայնով։