Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկիր ծովային ներխուժում է տեղի ունեցել, որի մասնակիցները բերման են ենթարկվել: Նրանց թվում եղել է Միացյալ Նահագների երկու քաղաքացի, որոնք, ըստ Մադուրոյի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական թիկնազորի աշխատակիցներն են: Այս մասին Վենեսուելայի նախագահը հայտարարել է Twitter-ում հեռարձակման ժամանակ՝ գրում է Lenta.ru կայքը:
Հայտնի է դարձել, որ կոլումբացի վարձկաններն արագընթաց մոտորանավակներով փորձել են ներխուժել երկիր: Նրանք մտադրվել էին պետական հեղաշրջում իրականացնել Վենեսուելայում, սակայն ներխուժումը կանխվել է: