Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին, որը գտնվում է կորոնավիրուսից բուժման գործընթացում: Արմեն Սարգսյանը ՌԴ վարչապետին մաղթել է առողջություն և շուտափույթ ապաքինում՝ տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: