Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 4-ի որոշմամբ Սուրեն Ամիրյանն ու Գոհար Դարբինյանը նշանակվել են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սուրեն Ամիրյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Գոհար Դարբինյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»։