Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ այս տարի սահմանամերձ Բերքաբեր համայքնի բնակիչները կունենան հիմնանորոգված ճանապարհ:
«Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները իրենց գյուղի ճանապարհի նորոգման հարցը բարձրացնում են արդեն առնվազն 25 տարի:
Այս տարի բերքաբերցիները կունենան հիմնանորոգված ճանապարհ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով:
Ի դեպ, Երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր ընտրություններում իշխանությունները խոստացել են նորոգել ճանապարհը: Նշեմ նաեւ, որ 1970 թվականին կառուցվելուց ի վեր՝ ճանապարհը չի նորոգվել»,-նշված է վարչապետի գրառման մեջ: