Աշխարհում, վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսը տարածվել է 212 երկրում: COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 3.5 միլիոնը: Ապաքինվածների թիվը 1.159.359 է, մահացածների թիվը՝ 248.532:
Վարակակիրների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 1.188.421 հաստատված դեպքով: Մահացածների թվով ևս ԱՄՆ-ը առաջատար է՝ 68.602: 178.594 մարդ էլ ապաքինվել է:
Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իսպանիան է. այստեղ կա հաստատված 247.122 դեպք: Մահացել է 25.264 մարդ, ապաքինվել 148.558-ը:
Վարակվածների թվով երրորդը Իտալիան է, որտեղ հիվանդ է 210.717 մարդ: 81.654 մարդ ապաքինվել է, 28. 884 մարդ՝ մահացել:
Մահացածների թվով գրեթե նույն ցուցանիշն ունի Մեծ Բրիտանիան: 186.599 վարակվածից մահացել է 28.446 մարդ:
Ֆրանսիայում վակակակիր է 168.693 մարդ, մահերի թիվն այստեղ 24.895 է, 50.784-ն արդեն ապաքինվել է:
Գերմանիայում 165.664 դեպք է գրանցվել: 6866 մարդ մահացել է: 132.700 մարդ ապաքինվել է:
Ռուսաստանում 10 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ գրանցվել է 145,268 դեպք, որից 1,356-ը ավարտվել է մահվան ելքով, իսկ 18,095 մարդ ապաքինվել:
126,045 դեպք էլ գրանցվել է Թուրքիայում: 3,397 մարդ մահացել է վիրուսից, իսկ 63,151 մարդ՝ ապաքինվել:
Ցուցանիշով հաջորդը Բրազիլիան է: 101,826 դեպք է գրանցվել այստեղ: 7,051 մարդ մահացել է, իսկ 42,991-ը՝ ապաքինվել:
Հարևան Իրանը եզրափակում է «լավագույն տասնյակը»: Այստեղ գրանցվել է 97,424 դեպք, որից 6,203 մարդ մահացել է, իսկ 78,422 մարդ՝ ապաքինվել:
Չինաստանում այսօր 3 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ գրանցված 82,880 դեպքերից 4,633-ն ավարտվել է մահվան ելքով, իսկ 77,766 մարդ՝ ապաքինվել է: Ակտիվ դեպքերի քանակը երկրում 481 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 593 դեպք կա, 9 մարդ մահացել է, 223-ը՝ ապաքինվել: Ադրբեջանում կա 1,932 դեպք, 25 մարդ մահացել է, իսկ 1,441-ը՝ ապաքինվել: