Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շուշիի շրջանային բուժմիավորումը հանդիսանում է Արցախում Նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) անձանց համար նախատեսված մեկուսարան, շենքային պայմանների բարելավման նպատակով ներկայումս պետական միջոցներով վերանորոգվում է բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքը:
Ինչպես հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը, այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այցելել է Շուշիի շրջանային բուժմիավորում և ծանոթացել իրականացվող շինարարական ընթացիկ աշխատանքներին:
Բուժհիմնարկի պատասխանատուների հետ քննարկման ժամանակ արծարծվել են COVID-19 վարակով ընդունված պացիենտների և նրանց բուժական գործելակարգերի հետ կապված բազմաթիվ հարցեր: