Հայկական կողմի համար չափազանց էական է ձևավորել Արցախյան հարցի փաթեթային շրջանակ, որում երկու կողմերի պարտավորությունները համադրելի և վերահսկելի են, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԺ-ում պատասխանելով հարցին, թե Արցախյան հիմնահարցի փուլայի՞ն, թե՞ փաթեթային լուծման է կողմնակից Հայաստանը:
«Եթե որևէ մեկը կարծում է, որ պետք է բանակցությունների համար այնպիսի փուլային տարբերակ գործի, որում մենք խախտում ենք տարբերությունը համադրությունների, դա չի աշխատի։ Քանի որ ժամանակին մեր գործընկերներից մեկն ասում էր` փուլային թող լինի, որտեղ առաջին հերթին ստատուսի հարցը կլուծվի, հետո` բանակցությունների»,- մանրամասնեց նախարարը:
Մնացականյանի կարծիքով՝ եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որում մի կողմն իր պարտականությունները կատարում է ավելի մեծ չափով ու չի ստանում համապատասխպան քայլ մյուս կողմից, ապա խախտվում է նրա դիրքերը բանակցային գործընթացում։ Հարցի նման լուծում, ըստ Մնացականյանի, անհնար է:
ԱԳ նախարարը հավելել է, որ փուլային-փաթեթային տերմինաբանությունը կապված է շատ երևույթների հետ, այն նաև խաղաղ գործընթացի պատմական գործընթացի հետ կապ ունի։