Հունվարի 27-ից մինչև այսօր լրացվել է 46727 ուղևորի բնակավայրի հասցեական քարտ: Ինքնամեկուսացման ծանուցագիր տրվել է 20120 անձի՝ տեղեկացրեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը: Նրա խոսքով՝ անմիջապես սահմանային հսկիչ կետերից մեկուսացվել է 2502 անձ, հոսպիտալացվել՝ 216-ը:
«Նշեմ որ այս 216 անձանց թվում էլ հայտնաբերվել են վարակակիրներ, որը ևս փաստում է հսկիչ կետերի աշխատանքի կարևորությունը»,- ընդգծեց Ավագյանը: Ըստ նրա՝ լրացվող հասցեական քարտերի մասին տեղեկատվությունը զուգահեռ տրվում է պոլիկլինիկաներին ու բուժհաստատություններին: Այնտեղ հաշվառում է իրականացվում, և համապատասխան ընթացակարգերով գործողություններ են կատարվում:
Ավագյանը նշեց, որ 5407 գրություն են գրել, և այդ թիվը հասցեական քարտերից տարբեր է, քանի որ նույն պոլիկլինիկան կարող է սպասարկել մի քանի անձի: