Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեցրել է Սենատի պատգամավոր Դարիգա Նազարբաևայի լիազորությունները:
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էր հրամանագիր ստորագրել Նազարբաևայի լիազորությունների դադարեցման մասին:
Դարիգա Նազարբաևան՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրը, խորհրդարանում իր գործունեությունը սկսել է 2012 թ., իսկ 2019 թվականին ընտրվել է Խորհրդարանի Սենատի նախագահ: