Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի Քադըքյոյ շրջանի երիտթևի անդամ Մեհմեթ Էմին Գյոչը սպառնացել է նոր հեղաշրջման դեպքում սպանել մի շարք ընդդիմադիրների։ Սոցկայքերում նա ցուցադրել է փամփուշտներով լի տարայի նկարը և զգուշացրել. «Եթե առաջնորդին մի բան լինի կամ հեղաշրջում լինի, առաջինը ձեզ եմ սպանելու»։
Գրառման մեջ նշված են Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի, կուսակցության փոխնախագահ Օզգուր Օզելի, Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի, ինչպես նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Twitter-ի էջերը։