Կորոնավիրուսը դեռևս պիկին է, բայց արդեն հետագիծ է թողնում մարդկանց կենսագրության մեջ: Ասիայում օրեցօր ավելի ու ավելի շատ ծնողներ են իրենց նորածին երեխաներին կոչում մարդկությանը համաշխարհային առողջական ճգնաժամի հասցրած Covid-19-ին առնչվող անունով: Կորոնա Կումար, Քովիդ Մարի, Կորոնավիրուս, Լոքդաուն (կարանտին, ինքնամեկուսացում). 21-րդ դարի չարիքը հիշեցնող այս անունները կարելի է հանդիպել ասիական մի շարք երկրներում, այդ թվում՝ Ֆիլիպիններում ու Հնդկաստանում:
Ֆրանսիայում էլ ասիական ծագում ունեցող քաղաքացիները չէին հրաժարվի այդ տարօրինակ անուններից, բայց նրանց խանգարում է ֆրանսիական արդարադատությունը, որը կարող է արգելել համաճարակի հետ կապված կամ երեխայի շահին վնասող անունները: Օրինակ, խիստ դիրքորոշում է եղել Ջիհադ (Jihad), Տիտոֆ (Titeuf-կոմիքսի հերոս), Գրիզման Մբապեն, Ֆրանսիայի հավաքականի չեմպիոններ Անտուան Գրիզմանի և Կիլիան Մբապեի անունների նկատմամբ: