Ամբողջ աշխարհում COVID-19 համաճարակի ընթացքում աճել է հուսալի տեղեկատվության նշանակությունը, միաժամանակ հաճախակի են դարձել լրագրողների վրա հարձակումները, հայտնում են հասարակական կազմակերպությունները:
Մայիսի 3-ին մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում նշվել է, որ համաճարակի դեմ պայքարում պետությունների ձեռնարկած որոշ միջոցառումներ «սահմանափակում են մարդկանց տեղեկատվության հասանելիության իրավունքը և ստի դեմ պայքարելու լրատվամիջոցների հնարավորությունը»:
Մամուլի միջազգային ինստիտուտն (IIP) արձանագրել է ԶԼՄ-ների ազատության խախտումների 162 դեպք՝ կապված COVID-19 համաճարակի հետ: Դրանց թվում են լրագրողների ձերբակալությունները, մեղադրանքները, գրաքննությունը, տեղեկատվության հասանելիության սահմանափակումները, կեղծ լուրերի համար չափազանց մեծ պատիժը, բանավոր գրոհները և ֆիզիկական ագրեսիան: