Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ինքը իրականում «անհանգստացած չէ» երկրում COVID-19-ի համաճարակի պատճառով: Նրա կարծիքով՝ պետք է ուշադրություն դարձնել թոքաբորբին, որի հետ կապված իրավիճակը շատ ավելի կարևոր է, քան կորոնավիրուսով տառապողների թիվը: Բելառուսում նկատվում է թոքաբորբի աճ նախորդ տարվա համեմատ` 40-50 հիվանդ 4 ամսվա ընթացքում: Իսկ կորոնավիրուսի թեստերը հիվանդանոցներից, լաբորատորիաներից, ըստ նրա, միշտ չէ, որ ճիշտ արդյունք են ցույց տալիս:
Լուկաշենկոի խոսքով՝ որքան շատ մարդ է թեստավորվում, այնքան ավելանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը:
Բելառուսի նախագահը հայտարարել է նաև, որ չնայած կորոնավիրուսի տարածման վտանգին՝ մայիսի 9-ի շքերթը չի չեղարկվի, ամռան վերջին էլ կկայանան նախագահի ընտրությունները: