Այս շաբաթն անհանգիստ էր Գավառում: Սկզբում հրաձգություն, երկու զոհ ու 4 վիրավոր, հետո՝ ինքնադատաստանի փորձ վիրավորների նկատմամբ:
Մարզպետի հավաստմամբ մի քանի հարյուր հոգի հարձակվել էր Գավառի բժշկական կենտրոնի վրա՝ հաշվեհարդարի ցանկությամբ: Հենց այնտեղ էին գտնվում հաշիվների մաքրման արյունալի միջադեպի ժամանակ վիրավորվածները:
Սպանության, հրազենային վնասվածքներ պատճառելու, խմբակային բռնությամբ, գույքի ոչնչացմամբ զուգորդված զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել 15 հոգու, 13-ը կալանավորվել է: