Ջրի պակասը հողը չմշակելու կարևորագույն պատճառն է, սակայն ոչ միակը: Գյուղացին բախվում է նաև իրացման խնդրին, որոշ գյուղերում էլ հողի մշակումը ստորադասվում է արտագնա աշխատանքին:
Մեր լեռնային երկրում վարելահողերի գրեթե կեսն անմշակ է: Եթե խիստ ընդհանրական բնութագրենք, դա նշանակում է՝ մենք կիսով չափ ենք օգտագործում մեր պարենային անկախության հնարավորությունը, մեր արտահանման ներուժը, մինչդեռ կորոնավիրուսի հետևանքները մեղմացնելու հարցում հողի մշակումը ռազմավարական նշանակության հարց է: