ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն իրեն լավ է զգում, աշխատում է փաստաթղթերի հետ և անընդհատ կապի մեջ է գործընկերների հետ։ Այդ մասին
РИА Новости-ի փոխանցմամբ հայտնել է վարչապետի խոսնակ Բորիս Բելյակովը:
«Միխայիլ Վլադիմիրովիչը մասնագետների հսկողության տակ է և շարունակում է բուժումը»,- ասել է Բելյակովը՝ հավելելով, որ կառավարությունը բնականոն աշխատում է, հերթական նիստը կկայանա մայիսի 7-ին։
Ավելի վաղ խոսնակը հայտնել էր, որ Միշուստինն արդեն մի քանի շաբաթ սահմանափակել էր շփումները և հանդիպումներն անցկացնում էր առցանց, սակայն բոլոր նրանք, ովքեր նրա հետ անձամբ են շփվել, կմեկուսացվեն և կանցնեն լրացուցիչ հետազոտություն:
Հիշեցնենք, ապրիլի 30-ին ՌԴ կառավարության ղեկավարը երկրի նախագահին հայտնել էր, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: