ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է Միքայել Մինասյանի հայտարարություններին։ Նա, մասնավորապես, գրել է․
«Երեկվա տեսանյութում Միքայել Մինասյանն ասում է, որ Վանեցյանի գումար մուծելու առաջարկը նա մերժել է, որովհետև չէր կարող իրեն ներել և չէր կարող ապրել լավ, երբ իր ժողովուրդը և երկիրն այս վիճակում է...
Ինքը չի կարող պայմանավորվել, քանզի համարում է ստախոս, դավաճան թշնամի ...
Լավ, հիմա մեկը չկա՞ խոհանոցում դարանակալած այս ինքնասիրահարված տղուն ասի, որ, եթե դու ապօրինի գումար չես վաստակել, ապա քո առաջին արձագանքը պետք է լինի մերժումը, քանզի դու պարտավորություն չունես Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այլ ոչ թե այն հայրենասիրական հեքիաթները, որոնք չգիտես ինչու արթնացան միայն 2019 թվականին Հռոմի կենտրոնի հյուրանոցում:
Կարճ ասած` սրանով Միշիկն ԱԱԾ տնօրենի առջև ընդունել է, որ ինքը Հայաստանի Հանրապետությանը վերականգնելու բան ունի և իրեն ետ են պահել միայն անձնական զեղումները, կանխատեսումները, որոնք ինքը նույնիսկ գրել է: Բա ..)) (լեզվամտածելակերպ Կարլ, լեզվամտածելակերպ)»։
Հիշեցնենք, Միքայել Մինասյանն ասել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հանդիպմանը վերջինս Նիկոլ Փաշինյանի անունից իրեն փոխանցել է, որ եթե ինքը որոշակի գումար վճարի, բոլոր քրեական հետապնդումները կդադարեցվեն: Նա նշել է, որ մերժել է Փաշինյանի առաջարկը, քանի որ չէր կարող ապրել լավ, երբ իր ժողովուրդն ու հայրենիքը աղետի մեջ են։