ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը տեսաուղերձով շնորհավորել է Մամուլի ազատության միջազգային օրը։
Նա, մասնավորապես նշել է․
«Սա կարևոր օր է, քանի ձեր աշխատանքը էական է ազատ, բազմակարծ ժողովրդավարության համար։ Իսկ այս օրերին դուք աշխատում եք ծայրահեղ բարդ պայմաններում, և հենց դուք եք հանրությանը ներկայացնում փաստերը ոչ թե վախեցնելու, այլ հավաստի տեղեկություն հաղորդելու նպատակով։ Եվ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր կողմից ցուցաբերվող ակտիվության համար»։