Մեր հին երգերից հայկականություն է բուրում, ասում էր կյանքն այդ երգերը բացահայտելուն ու հանրայնացնելուն նվիրած Հայրիկ Մուրադյանը:
Կրթությամբ պատմաբանը դարձավ ազգագրագետ, բանահավաք ու իր գտած, փոշուց մաքրած երգերի անզուգական կատարող:
Այս տարի լրանում է նրա 115-ամյակը: Ժառանգների նախաձեռնությամբ, տարվա ընթացքում բազմաթիվ տեսաուղերձներ ու շնորհավորանքներ կհնչեցնեն անվանի արվեստագետներ։