Եկատերինբուրգում ՀՀ Պատվո հյուպատոսի գրասենյակի և Սվերդլովսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովայի համատեղ ջանքերով օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր տեղակայման կենտրոնից երեք ՀՀ քաղաքացի տեղափոխվել է հարազատների մոտ:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ քաղաքացիները կգտնվեն իրենց հարազատների մոտ մինչև հնարավոր չվերթների իրականացումը: