Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդության հիման վրա կայացրած վճիռը։
Դատարանը որոշեց բավարարել ԱԱԾ միջնորդությունը և կալանավորել Գուրգեն Խաչատրյանին Այդ մասին որոշման հրապարակումից հետո լրագրողներին հայտնեց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանին նախկինում առաջադրվել էր մեղադրանք առանձնապես խոշոր չափով յուրացմանն օժանդակելու համար, որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը չհեռանալու մասին։
ԱԱԾ-ն փոփոխել և ավելացրել է մեղադրանքը՝ կաշառք ստանալուն օժանդակելու հոդվածով: