Ֆրանսուհի Էլեն Լեդեֆրը, որն այս տարվա ամռանը կդառնա 107 տարեկան, կարողացել է հաղթահարել կորոնավիրուսի վարակը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Le Parisien-ին:
Ծերանոցում գտնվող կնոջ մոտ հիվանդությունը հայտնաբերվել էր ապրիլի 15-ին: Լեդեֆրն ուներ բարձր ջերմություն և շատ թույլ էր: 106-ամյա կինը, աղբյուրի տեղեկություններով, կարողացել է ապաքինվել հիվանդությունից, իրեն լավ է զգում և աչքի է ընկնում փայլուն հիշողությամբ:
Լեդեֆրը բարեկամներ չունի: Նա ծնվել է Առաջին աշխարհամարտի մեկնարկից օրեր առաջ: Եղել է 5 տարեկան, երբ աշխարհում տարածվել է «իսպանկա» համաճարակը, որից, տարբեր վարկածներով, մահացել է 20-50 մլն մարդ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա իր մոր հետ ոտքով հեռացել է Ֆրանսիայի օկուպացված գոտուց: