Ռուսաստանի Դաշնության 83 տարածաշրջաններում վարակման նոր ռեկորդ է գրանցվել: Վերջին 24 ժամվա ընթացքում վարակակիրների թիվն ավելացել է 9623-ով: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում վարակվել է 124054 մարդ: Վարակակիրների 47 տոկոսի մոտ ախտանշաններ չկան: Այս մասին տեղեկությունները հաղորդել են ՌԴ կորոնավիրուսիային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости-ն:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 57 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում մահացության ցուցանիշը 1222 է: