ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի № 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի № Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի № 27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի` 2020 թվականի ապրիլի 17-ի N1033-Ա, 2020 թվականի ապրիլի 20-ի N 1064-Ա, 2020 թվականի ապրիլի 22-ի N 1127-Ա, 2020 թվականի ապրիլի 27-ի N 1205-Ա, 2020 թվականի ապրիլի 29-ի N 1217-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 28-ին և 29-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Բիդեք» ՍՊԸ, ՀՀ Կոտայքի մարզ, Վերին Պտղնի 1-ին փողոց 2/1.
2) «Ֆրոնտիկ Պեպանյան» Ա/Ձ, ք. Երևան, Ազատամարտիկների 78/11.
3) «Օպտիմ Պլյուս» ՍՊԸ, ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 52/43.
4) «Լուսինե Նազարյան» Ա/Ձ, ք․Կապան,Դ Բեկի 8 շ. ․
5) «Ճամբարակ ՃՇՇՁ» ԲԲԸ, ք. Ճամբարակ, Գարդմանի 6:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է որոշման մեջ։