Պետական եկամուտների կոմիտեն հարկերն էլեկտրոնային վճարելու նոր այլընտրանք է ստեղծել։ Այսուհետ հարկ վճարողները կարող են մեկ հարթակում և՛ ներկայացնել հաշվետվությունը, և´ կատարել հարկային պարտավորությունները՝ օգտագործելով բանկային քարտը։
Քարտային վճարման էլեկտրոնային այս նոր համակարգով նվազագույնի է հասնում նաև սխալվելու հավանականությունը։
Նոր համակարգի առավելություններն արդեն տեսանելի են բիզնեսին։
Համակարգը փորձարկող առաջին տնտեսվարողներից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արդեն 15 տարի գործող ընկերությունը, որի մշակած ծրագրային համակարգերն այսօր կիրառվում են Հայաստանի մի շարք բուժհաստատություններում։
Եթե վճարումը կատարելիս խնդիր առաջանա, հաղորդագրություն կգա file-online-ում կազմակերպության էջին։
Կորոնավիրուսի տարածման պայմաններում, քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, Պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային հարթակում հարկային պարտավորությունները կատարելու նոր գործիքներ է ստեղծում: Առաջիկայում հնարավորություն կստեղծվի նույն հարթակում վճարումներ կատարել նաև բանկային հաշիվներից: