Ուզբեկստանում և Ղազախստանում տասնյակ հազարավոր բնակիչներ են տարհանվել ջրամբարի փլուզման պատճառով, որի հետևանքով ջրով են ողողվել երկու գետափերին գտնվող բնակավայրերը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ջրամբարի փլուզումը տեղի է ունեցել Ուզբեկստանի տարածքում: Այս երկրում տարհանվել է մոտ 70 հազար մարդ, իսկ Ղազախստանում՝ 5400: Ընդհանուր առմամբ, տուժել է 22 գյուղ: