Fastmed ստարտափը հնարավորություն է տալիս որոնել դեղերը՝ անվան մուտքագրմամբ, ձայնային որոնմամբ, բարկոդերով: Հնարավոր է նաև մուտքագրել միայն դեղի ակտիվ նյութի անունը։
Ստարտափի հիմնադիրը վստահեցրել է, որ այն առավել հեշտացնում, հավանական է դարձնում անհրաժեշտ դեղը գտնելը, քանի որ տարբեր երկրներում միևնույն դեղն արտադրվում է տարբեր անուններով, բայց օգտագործված ակտիվ նյութը նույնն է։
Հավելվածը հնարավորություն է տալիս նաև դեղորայք պատվիրել, դեղագետից անվճար խորհրդատվության ստանալ, նաև վերծանել բժշկի ձեռագրով դեղատոմսը: