Վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում երկու գրառում է կատարել: Առաջին գրառմամբ նա կամավորության սկզբունքով խնդրել է օգնել իր Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերին ստացվող նամակները կարդալու և դրանց պատասխանելու գործում, մյուս գրառմամբ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր արձագանքեցին:
«Խորապես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք արձագանքելով նախորդ հայտարարությանը՝ պատրաստակամություն հայտնեցին կամավորության սկզբունքով օգնել իմ Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերին ստացվող նամակները կարդալու և դրանց պատասխանելու գործում:
Ներողամիտ եղեք, եթե անհատական նամակով արձագանք-շնորհակալություն չստանաք. ձեր նամակների քանակը նույնպես մեծ է:
Բայց մենք կպահպանենք բոլոր կամավորների տվյալները և հետագայում՝ անհրաժեշտության դեպքում, սիրով բոլորիդ կներգրավենք տարբեր աշխատանքներում»,- գրել է նա: