Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել Դարիգա Նազարբաևային երկրի խորհրդարանի Սենատի խոսնակի պաշտոնում արդյունավետ աշխատանքի համար՝ գրում է РИА Новости-ն:
Այսօր ավելի վաղ Ղազախստանի նախագահի մամուլի քարտուրությունից հայտնել էին, որ Տոկաևը ստորագրել է Նազարբաևայի՝ որպես Սենատի խոսնակի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանագիրը: Նման որոշման պատճառն առայժմ չի հրապարակվել:
Ղազախստանի Սահմանադրության համաձայն՝ Սենատի խոսնակի պաշտոնը երկրորդն է նախագահի պաշտոնից հետո: