Ռուսաստանում 5000 մարդ դիմել է դեսպանատուն՝ Հայաստան վերադառնալու համար, դիմումների մեծ մասը ներկայացվել է ապրիլի 18-ից հետո։ Սկսած մարտի 22-ից՝ հայտերի ընդհանուր թիվը գերազանցել է 8500-ը։ «Լուրերին» հայտնել է արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Մարտի 20-ից մինչև այսօր հյուրանոցներում ապահովվել է Հայաստանի 1200 քաղաքացու կեցություն: Այսօրվա դրությամբ դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում, հյուրատներում և ժամանակավոր կացարաններում գտնվում է 350 քաղաքացի, որոնք ապահովվում են սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով։ Ապրիլին կազմակերպված չարտերային 7 թռիչքով Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի, որոնցից ավելի քան 1300-ը՝ անվճար։