Կանադայի ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռը հունական կղզիների մոտ ավիավթարի է ենթարկվել ՆԱՏՕ-ի հերթական ուսումնավարժանքներից մեկի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Նախնական վարկածի համաձայն՝ անձնակազմի բոլոր վեց անդամները հավանաբար զոհվել են: Նրանցից հինգը դեռևս չեն գտնվել, հայտնաբերվել է միայն մեկի մարմինը:
Առայժմ հայտնի չեն օդային աղետի պատճառները: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: