Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակի մասով ունենք հետևյալ պատկերը.
Թոքաբորբ ունեցող` 454 հոգի
Ծանր վիճակում` 63 հոգի
Ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի
Արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի»: